Գլխավոր icon Աշխարհաքաղաքականություն

ԱՄՆ-ի գործողության հետևանքները Վենեսուելայի վրա

clock Կարդալու տևողություն՝ 10 րոպե
download ներբեռնել հոդվածը pdf
ԱՄՆ-ի գործողության հետևանքները Վենեսուելայի վրա
download ներբեռնել հոդվածը pdf
  • Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել են ԱՄՆ-ի թիրախային ռազմական գործողության արդյուքնում, և այժմ նրանք ԱՄՆ-ում մեղադրվում են նարկոտեռորիզմի մեջ։ Չնայած դրան, Մադուրոյի ներքին շրջանակը հիմնականում մնացել է անփոփոխ, իսկ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պաշտոնապես ստանձնել է ղեկավարությունը, ազդարարելով կառավարության անցում, այլ ոչ թե իշխանության ամբողջական փոփոխություն։  


  • ԱՄՆ-ն նախատեսում է աջակցել Վենեսուելայում քաղաքական անցմանը և սկսել խոշոր ներդրումներ նավթային ոլորտում։ Նույնիսկ լավագույն դեպքում, արդյունահանման աճը ժամանակ կպահանջի՝ լոգիստիկ և ենթակառուցվածքային խնդիրների պատճառով։ Կարճաժամկետ հեռանկարում նավթի շուկայի ազդեցությունները հավանաբար սահմանափակ կլինեն, մինչդեռ ԱՄՆ-ի ավելի մեծ վերահսկողությունը Վենեսուելայի նավթի նկատմամբ կաջակցի ԱՄՆ դոլարին, չնայած աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են ազդել ներդրողների վստահության վրա։  


Ի՞նչ տեղի ունեցավ Վենեսուելայում։


ԱՄՆ-ի թիրախային ռազմական գործողությունից հետո Նիկոլաս Մադուրոն և նրա կինը դուրս են բերվել երկրից և տեղափոխվել Նյու Յորք՝ երկարամյա նարկոտեռորիզմի մեղադրանքներ առաջադրելու համար։ Հաղորդվում է, որ գերեվարումն ինքնին չի ներառել լայնածավալ փոխհրաձգություններ, քանի որ այն մանրակրկիտ պլանավորված էր՝ ԱՄՆ Դելտա Ֆորսի և այլ ստորաբաժանումների անվտանգ ներթափանցումն ու դուրսբերումն ապահովելու համար։ Չնայած դրամատիկ վերնագրերին, Մադուրոյի ներքին շրջանակը հիմնականում մնացել է անփոփոխ․ պաշտպանության նախարարի մահը հերքվել է, իսկ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը ստանձնել է նոր պաշտոնական ղեկավարի դերը։


«Վենեսուելայում ԱՄՆ-ի թիրախային գործողությունը հասավ իր հիմնական նպատակին՝ Մադուրոյին տապալելուն՝ առանց ավելի լայն ռազմական ներգրավվածության վերածվելու»։

Ինչպե՞ս կարող է զարգանալ հնարավոր քաղաքական պատկերը։  


Իրավիճակը հիմնականում մնում է անորոշ։ Այս պահին ամենահավանական կարճաժամկետ արդյունքը կառավարության անցումն է, մինչ այժմ Վենեսուելայի ներքին իշխանության կառուցվածքում քիչ նշանակալի խափանումներով։ Փոխնախագահը պաշտոնապես ստանձնել է ղեկավարությունը, իսկ կառավարության մյուս անդամները հիմնականում մնացել են անփոփոխ։


Վերջերս կայացած մամուլի ասուլիսում նախագահ Թրամփը հստակեցրել է, որ չի կարծում, թե ընդդիմությունը պատրաստ է կառավարել երկիրը։ Փոխարենը նա նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվ դեր կխաղա Վենեսուելայի գործերի կառավարման գործում՝ տեղական գործընկերների հետ միասին։ Թրամփը ընդգծել է, որ ԱՄՆ-ն «պատշաճ» և «մասնագիտական» կերպով կկառավարի, պլանավորելով ներգրավել մի քանի խոշոր նավթային ընկերություններ՝ միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարելու համար․ներդրում, որը կապահովի զգալի եկամուտներ։ Կիրակի հրապարակված հայտարարության մեջ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հրավիրել է «ԱՄՆ կառավարությանը միասին աշխատելու համագործակցության օրակարգի շուրջ, որն ուղղված է միջազգային իրավունքի շրջանակներում համատեղ զարգացմանը և կայուն համայնքային համակեցության ամրապնդմանը»։ 


Սակայն այս թվացյալ շարունակականության հետևում թաքնված են իրական ռիսկեր՝ էլիտաների միջև մրցակցություն, ռազմական հավատարմության հարցեր և ԱՄՆ-ի նկատմամբ հակակրանքի աճի հավանականություն՝ Վաշինգտոնի ազդեցության ուժեղացման ֆոնին։  

Որո՞նք են աշխարհաքաղաքական հետևանքները։ 


Միջազգային արձագանքներն արդեն ձևավորում են աշխարհաքաղաքական ֆոնը։ Ռուսաստանն ու Բրազիլիան դատապարտել են գործողությունը, մինչդեռ Չինաստանը որդեգրել է ավելի զգուշավոր դիրքորոշում։ ԵՄ կառավարությունները և հաստատությունները քննադատել են միջազգային իրավունքի խախտումը, թեև մասնատված ձևով, հիմնականում խուսափել են նախագահ Թրամփին ուղղակիորեն մարտահրավեր նետելուց։  


Թրամփը ընդլայնում է իր քաղաքական գործիքակազմը աշխարհաքաղաքական նպատակների հասնելու համար, այդ թվում ռեժիմի փոփոխությունը, ինչը նախկինում դատապարտում էր։ ԱՄՆ նախագահի պատրաստակամությունը ներգրավվելու ոչ ավանդական ռազմական գործողությունները, հավանաբար, կուժեղացնեն ԱՄՆ-ի զսպման ուժը։ Գործողությունը, հավանաբար, կավելացնի Ռուսաստանի և Չինաստանի մտահոգությունները՝ կապված Ամերիկայի ռազմական միջամտության պատրաստակամության հետ։ Եվրոպական առաջնորդներն ավելի անհանգստացած են Թրամփի Գրենլանդիայի հավակնությունների առումով, իսկ Լատինական Ամերիկայի առաջնորդները առավել մտահոգված են․ Մեքսիկան և Կոլումբիան արդեն նախազգուշացումներ են ստացել։ Կուբան կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ նավթային էմբարգոյի հնարավորությամբ։ 



«Կարճաժամկետ հեռանկարում, նավթի շուկայի վրա ազդեցությունները, հավանաբար, սահմանափակ կլինեն Վենեսուելայի ներկայիս ցածր արդյունահանման մակարդակների, ինչպես նաև ցանկացած զգալի աճ խոչընդոտող լոգիստիկ և ներդրումային սահմանափակումների պատճառով»:

Ի՞նչ ազդեցություն կունենա նավթի վրա:


Ամենայն հավանականությամբ, նավթի շուկայի ազդեցության հետ կապված որոշ անորոշություններ կլինեն։ Մադուրոյին հեռացնելու ԱՄՆ-ի հիմնական դրդապատճառը ԱՄՆ ընկերությունների համար վենեսուելական նավթի հասանելիությունն ապահովելն էր։ Սակայն, նավթի առաջարկի ցանկացած նշանակալի աճ ժամանակ կպահանջի։ Ներկայումս երկրում օրական արտադրվում է մոտ 1 միլիոն բարրել նավթ։ Վենեսուելայի կողմից ընկերությունների ակտիվների բռնագրավման պատմությունը նշանակում է, որ արևմտյան այն ընկերությունները, որոնք ներկայում երկրում ներկայացված չեն, ամենայն հավանականությամբ կզսպեն ներդրումները մինչև նոր իշխանության կառուցվածքը և անվտանգության իրավիճակն ավելի հստակ չդառնան:


Հետևաբար, նավթի շուկաների համար կարճաժամկետ գների ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, սահմանափակ կլինի։ Մատակարարման խափանումը կարճաժամկետ հեռանկարում զսպում է մոտակա վերելքային ճնշումը Վենեսուելայի համեմատաբար փոքր մասնաբաժնով գլոբալ առաջարկում, մինչդեռ միջնաժամկետ հեռանկարում կարող է նվազել ճնշումը գների վրա, եթե Վենեսուելայի արդյունահանումը էականորեն վերականգնվի և լրացուցիչ ծավալներով մուտք գործի համաշխարհային շուկա։ Ինչ վերաբերում է դոլարին և ավելի լայն կապիտալի հոսքերին, ապա ԱՄՆ-ի ավելի խիստ վերահսկողությունը վենեսուելական նավթի նկատմամբ ամրապնդում է ԱՄՆ դոլարի ռազմավարական դիրքը, սակայն արտաքին քաղաքականության անորոշ գործողությունները կարող են խաթարել վստահությունը ԱՄՆ-ի գործընկերության կանխատեսելիության հանդեպ. նուրբ ռիսկ, որը ժամանակի ընթացքում կարող է ազդել ներդրողների որոշումների վրա ԱՄՆ ակտիվների նկատմամբ։



«Կարճաժամկետ հեռանկարում նավթի շուկայի ազդեցությունները, հավանաբար, սահմանափակ կլինեն Վենեսուելայի ներկայիս ցածր արդյունահանման մակարդակների,  ինչպես նաև ցանկացած զգալի աճ խոչընդոտող լոգիստիկ և ներդրումային սահմանափակումների պատճառով»:

Ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը Վենեսուելայի պետական պարտքի վրա: 


Պարտատերերի և վարկատուների համար Մադուրոյի հեռացումը հանգեցնում է վերականգնման արժեքի վերագնահատման, չնայած դա պատադիր չի նշանակում պարտքի անհապաղ վերակազմավորման։ Կայուն քաղաքական անցումային փուլի դեպքում Վենեսուելայի պարտատոմսերի գները կարող են բարձրանալ։ Հիմնական գործոնը նավթից ապագա դրամական հոսքն է. Վենեսուելան ներկայումս արդյունահանում է օրական մոտ 1.0 միլիոն բարել, և վարկատուները գնահատում են այն սցենարները, որոնք հուսալիորեն վերականգնում են արդյունահանումը և թույլատրում խոշոր կապիտալ ծախսեր։ Լավատեսական կանխատեսումները՝ 2.5-3.0 միլիոն բարել օրական մի քանի տարվա ընթացքում, հնարավոր են, սակայն պահանջում են կայուն ներդրումներ, անվտանգություն և իրավական հստակություն։ Ցանկացած նշանակալի վերակառուցում նաև բարդ կլինի Չինաստանի և Ռուսաստանի կողմից ներկայացվող զգալի երկկողմ պահանջների պատճառով։                                  

Ինչպե՞ս է արձագանքում շուկան:


Չնայած Վենեսուելան նավթի ամենամեծ ապացուցված պաշարներ ունեցող երկիրն է, նրա նավթի ցածր արդյունահանումը և համաշխարհային տնտեսության մեջ նրա փոքր կշիռը նշանակում են, որ վերջին զարգացումների անմիջական տնտեսական ազդեցությունը շուկաների համար հիմնական շարժիչ ուժ չէ։ Այնուամենայնիվ, ավելի արագ աշխարհաքաղաքական վերադասավորման ընկալումն աճում է, ոսկին թանկանում է նախորդ նստաշրջաններում շահույթ ստանալուց հետո։ Վերջին իրադարձությունները չեն փոխում ընդհանուր կայուն աճի հեռանկարը, բայց բազմաթիվ ռիսկերով՝ աշխարհաքաղաքականությունից մինչև աճող պարտք և բարձր գնահատումներ, որոնք պահանջում են հավասարակշռված դիրքորոշում՝ փոքր-ինչ դրական տեսակետով ռիսկային ակտիվների նկատմամբ և դիվերսիֆիկացիա տարածաշրջանների, ներառյալ զարգացող շուկաների, և ոլորտների միջև:  


download ներբեռնել հոդվածը pdf