
Չինաստան․ ճնշում մինչ բանակցությունները
Հիմնական եզրահանգումներ
«Առևտրային պատերազմի հետևանքները նոր են սկսում ի հայտ գալ, և դրանցից ոչ բոլորը կարող են վերացվել քմահաճ քաղաքական փոփոխություններով: Անտեղի լավատեսություն է ենթադրել, որ կառուցվածքային հետևանքներ չեն լինելու»:
Մինչդեռ մեղմման ծրագրերը կարող են արդյունավետ լինել 30 տոկոսանոց մաքսատուրքերի դեպքում՝ 100 տոկոսից բարձր դրույքաչափերը հնարավոր չէ մեղմել՝ նույնիսկ բարձր մարժաներ և ուժեղ գնագոյացման կարողություն ունեցող բիզնեսների դեպքում։ 145 տոկոսանոց բարձր պատժիչ մաքսատուրքեր կիրառելով՝ Վաշինգտոնը վտանգավոր խաղ է սկսում, որը կարող է հանգեցնել տնտեսական անջատման գաղափարի իրագործմանը։ Այդ անկայուն դրույքաչափերի նույնիսկ ժամանակավոր կիրառումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։
Ազդեցությունները կարելի է բաժանել երեք ուղղությունների՝
«Աշխարհի 100 ամենադժվար փոխարինելի ապրանքների շարքում Չինաստանը միջինը գրավում է համաշխարհային արտահանման ընդհանուր ծավալի 57 տոկոսը»:
Փոխադարձ լարվածության թուլացումը տեղի ունեցավ արագ, ինչի շնորհիվ մաքսատուրքերը նվազեցին խիստ պատժիչ 145 տոկոսից մինչև 30 տոկոս։ Թրամփի առաջին պաշտոնավարման շրջանում սահմանված նախնական մաքսատուրքերի հետ միասին Չինաստանից ներմուծումների նկատմամբ ԱՄՆ-ի արդյունավետ մաքսատուրքերը ներկայումս կազմում են մոտ 40 տոկոս, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան Թրամփի առաջին պաշտոնավարման շրջանում և շարունակում է մնալ խոչընդոտող մակարդակի վրա։ Չինական արտահանողները, որոնք գործում են համեմատաբար ցածր միջին շահութաբերության մարժայով, գործնականում չունեն արդյունավետ միջոցներ՝ սեփական ուժերով այդ ազդեցությունները մեղմելու համար։
Մեղմում՝ բազմաթիվ չնախատեսված իրավիճակների պայմաններում. փոփոխվող մաքսատուրքերի լանդշաֆտի ֆոնին ֆիսկալ քաղաքականության թուլացումը վերսկսելու նշաձողն ավելի ցածր է, քան մյուս միջոցների դեպքում։ Տոկոսադրույքների կրճատումներն անհրաժեշտություն էին դեռևս մինչև Թրամփի պաշտոնավարումը՝ ներքին պահանջարկի փխրուն վերականգնմանը նպաստելու համար։ ԱՄՆ սահմանափակող առևտրային քաղաքականությունները Չինաստանի տնտեսության համար հանդես են գալու որպես պահանջարկի դեզինֆլյացիոն ցնցում՝ էլ ավելի խորացնելով արդեն իսկ առկա դեֆլյացիոն խնդիրը։
Մայիսի 7-ին Չինաստանի Ժողովրդական բանկը նվազեցրեց պահուստների նվազագույն չափը 50 բազիսային կետով, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10 բազիսային կետով։ Մենք ակնկալում ենք նվազեցում ևս երկու 10 բազիսային կետով՝ համապատասխանաբար հուլիս և սեպտեմբեր ամիսներին։
Այնուամենայնիվ, ֆիսկալ քաղաքականության հարցում Չինաստանի քաղաքակություն մշակողները կարող են մինչև վճռական գործողությունների ձեռնարկումը նախընտրել սպասել և գնահատել առևտրային պատերազմի վնասների իրական ծավալները։ Ընդամենը երկու ամիս է անցել, երբ Ազգային ժողովրդական կոնգրեսը ներկայացրեց ֆիսկալ խթանման փաթեթը (ՀՆԱ-ի մոտավորապես 2 տոկոսը)։
Երրորդ եռամսյակը լավ հնարավորություն կլինի լրացուցիչ բյուջեի անհրաժեշտությունը գնահատելու համար, քանի որ մայիս և հունիս ամիսների տվյալները հասանելի կլինեն՝ ազդեցություններն առավել լավ վերլուծելու համար։
Երկարաժամկետ խաղ խաղալով՝ Չինաստանն այս պայքարում չունի ժամանակային սահմանափակումներ՝ ի տարբերություն Թրամփի, ով կանգնած է միջանկյալ ընտրությունների շեմին՝ հնարավորություն տալով Պեկինին որդեգրել ռազմավարական մոտեցում։
Չինաստանի տնտեսական պատերազմի զինանոցը բաղկացած է երեք գործիքներից․
1. Հարձակողական միջոցներ. սրանց նպատակն է հակահարված տալ և վնաս պատճառել հակառակորդին, օրինակ՝ սահմանափակելով հասանելիությունը Չինաստանի կրիտիկական նշանակություն ունեցող այնպիսի մատակարարումներին, ինչպիսիք են հազվագյուտ հողերը (օր.՝ սեփական արտահանման վերահսկողության միջոցով), ինչպես նաև սահմանափակելով Չինաստանի շուկայի հասանելիությունը (պատասխան պատժիչ մաքսատուրքերով, կարգավորող քննություններով և պետական գնումների կանոններով)։ ԱՄՆ գանձապետական արժեթղթերի վաճառքը՝ որպես շուկային ուղղված հարձակողական քայլ, արդյունավետ չէ։ Նույնիսկ եթե Չինաստանի արտարժույթի ամբողջ պահուստները (3.2 տրիլիոն ԱՄՆ դոլար) ներդրվեին ԱՄՆ գանձապետական արժեթղթերում, օրական ավելի քան 900 միլիարդ դոլարի շրջանառություն ունեցող գանձապետական շուկայի ծավալը կնշանակեր, որ Չինաստանի արագ լիկվիդացիան կկլանվեր ընդամենը 3-4 օրվա ընթացքում՝ սահմանափակելով շուկայի վրա ցանկացած տևական ազդեցություն։ Եվ ավելին, ԱՄՆ Դաշնային պահուստն ունի լիկվիդայնության բազմաթիվ գործիքներ՝ Չինաստանի վաճառքի ճնշումները մեղմելու համար.
2. Պաշտպանական միջոցներ․ սրանք ուղղված են մեղմելու հնարավոր հարձակումների բացասական հետևանքները, հատկապես ֆինանսական շուկայում, որտեղ ԱՄՆ-ն ունի ակնհայտ առավելություն՝ դոլարի վրա հիմնված գլոբալ ֆինանսական համակարգ Չինաստանի մուտքն արգելափակելու հարցում։ Արտարժույթի պահուստների կրճատումները, անդրսահմանային վճարային սխեմաները, յուանով վճարահաշվարկային ենթակառուցվածքները և կենտրոնական բանկերի սվոփ վարկային գծերը կզարգանան էլ ավելի խոր ու արագ․
3. Վերականգնողական միջոցներ․ սրանք ներառում են այնպիսի զիջումներ ու դրական քայլեր, ինչպիսիք են ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը, բազմակողմ համաձայնագրերի, ինչպես օրինակ՝ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության համապարփակ և առաջադեմ համաձայնագրի միջոցով ԱՄՆ դաշնակիցների հետ առևտրային կապերի խորացումը, ինչպես նաև Գլոբալ Հարավի երկրների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդումը։ Այս իրավիճակում ավանդական մարտավարական գործիքները, որոնք կարող են վնաս հասցնել այնպիսի ռազմավարական նպատակների, ինչպիսիք են արտահանման սուբսիդիաներն ու արժույթի արժեզրկումը, հավանաբար ժամանակավորապես մի կողմ կդրվեն։
Չինաստանի բաժնետոմսերի շուկայի վերաբերյալ հիմնական եզրահանգումները․
Մենք երկարաժամկետ հեռանկարում դրական դիրքորոշում ունենք Չինաստանի նկատմամբ՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում զգալի անցումն աջակցող ֆիսկալ քաղաքականություններին։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով մաքսատուրքերի շուրջ ծայրահեղ անորոշությունը՝ մենք կարճաժամկետ հեռանկարում ավելի զգուշավոր ենք և կարծում ենք, որ ժամանակն է անցում կատարել ավելի ներքին և պաշտպանական ոլորտներին, որոնք ավելի քիչ են տուժում մաքսատուրքերից։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք արտասահմանյան շուկայի (Չինաստանի «Ը» դասի բաժնետոմսերի) փոխարեն նախապատվություն ենք տալիս ներքին շուկային (Չինաստանի «Ա» դասի բաժնետոմսեր), ինչպես նաև արտահանմանը միտված ներդրումների փոխարեն ներքին պահանջարկին ու շահաբաժնային եկամտաբերությանը՝ հաշվի առնելով ներքին շուկայում աշխարհաքաղաքական առումով առավել դիմացկուն ռիսկի գծով ապահովագրավճարները, ինչպես նաև կառավարության կողմից ներքին պահանջարկի խթանման վրա կենտրոնացումը։
Չինաստանում տեխնոլոգիական ոլորտում մենք դիտարկում ենք եկամուտների դրական դինամիկա, մասնավորապես՝ ԱԲ-ով աշխատող հավելվածների և սպառողական տեխնոլոգիաների աճի ֆոնին։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք զգուշավորություն ցուցաբերել Չինաստանում գերարտադրողականության աճի և գլոբալ շուկաներում առկա արտադրատեսակների հնարավոր գնագցման կամ դուրսբերման ռիսկերի առնչությամբ, ինչը կարող է մարտահրավերներ առաջացնել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային դերակատարների համար։
ՆԻԿՈԼԱՍ ՄՔՔՈՆՈՒԵՅ, ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՒ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳԾՈՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ
ԱՄՆ և Չինաստան՝ վատթարացող հարաբերությունների համակարգում
Աննա Ռոզենբերգ
Ամունդի ներդրումային ինստիտուտի աշխարհաքաղաքական ստորաբաժանման հարցերով ղեկավար
Թեև ներկայումս ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային լարվածությունը թուլացել է, այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ այս երկու երկրների միջև առկա խորքային հարաբերությունների դինամիկան։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները կշարունակեն վատթարանալ, իսկ 2027 թվականը համարվում է առանցքային տարի։ Սա այն տարին է, երբ ԱՄՆ անվտանգության ծառայությունները կանխատեսում են, որ Չինաստանը կարող է լինել ռազմական առճակատման պատրաստ վիճակում։ Անկախ այն հանգամանքից՝ այս կանխատեսումը ճիշտ է, թե ոչ, այս մտավախություններն են ընկած Չինաստանի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականության, ինչպես նաև երկրի վերարդյունաբերականացման ջանքերի հիմքում։ Պատերազմ վարելու և հաղթելու համար պետությունը պետք է ունենա ամուր արդյունաբերական բազա՝ ռազմական տեխնիկա արտադրելու ու վերանորոգելու համար։ Թրամփի կողմից պողպատի, ալյումինի և Չինաստանի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը պետք է դիտարկվեն այս համատեքստում․ դրանց նպատակն է թուլացնել նաև Չինաստանի արդյունաբերական ներուժը:
Ասվածի համատեքստում՝ 2025 թվականին ԱՄՆ-ն ու Չինաստանը քիչ շահագրգռվածություն ունեն թույլ տալու, որ իրենց հարաբերությունները դուրս գան վերահսկողությունից. փոխարենը ձգտում են «ամուսնալուծության», որը միևնույն ժամանակ թույլ է տալիս երկու կողմերին պահպանել տնտեսական կայունությունը։ Ներկայումս մենք ականատես ենք լինում, թե ինչպես են երկու երկրներն էլ նահանջում մաքսատուրքերի հարցում։ Ստորև ներկայացված սցենարները ցույց են տալիս, թե ինչպես են փոխվել այս հարաբերությունները՝ «սրացման սցենարից» անցում կատարելով դեպի մեր հիմնական կանխատեսմանը՝ «լարված փոխըմբռնման սցենարին», որի դեպքում մենք ակնկալում էինք ԱՄՆ-Չինաստան մաքսատուրքերի զգալի նվազում՝ նախորդ 145 տոկոս մակարդակից։ Թեև հնարավոր են հետագա բանակցություններ, այնուամենայնիվ, մենք չենք ակնկալում «մեծ գործարք» մոտ ապագայում։ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները դժվար էին ընթանում և տևեցին տարիներ։
«2025 թվականին ԱՄՆ-ն ու Չինաստանը քիչ շահագրգռվածություն ունեն թույլ տալու, որ իրենց հարաբերությունները դուրս գան վերահսկողությունից. փոխարենը ձգտում են «ամուսնալուծության», որը միևնույն ժամանակ թույլ է տալիս երկու կողմերին պահպանել տնտեսական կայունությունը»։
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՄՍՄԿ-ի տեղեկությունները կարող են գործածվել միայն Ձեր ներքին օգտագործման համար, չեն կարող վերարտադրվել կամ տարածվել որևէ ձևով և չեն կարող գործածվել որպես որևէ ֆինանսական գործիքի կամ պրոդուկտի կամ ինդեքսի հիմք կամ դրա բաղադրիչ։ ՄՍՄԿ-ի որևէ տեղեկություն նախատեսված չէ լինելու ներդրումային խորհրդատվություն կամ որևէ տեսակի ներդրումային որոշում կայացնելու (կամ դրանից զերծ մնալու) առաջարկություն, և դրա վրա չի կարելի հիմնվել որպես այդպիսին։ Պատմական տվյալները և վերլուծությունը չպետք է ընկալվեն որպես որևէ հետագա կատարողականի վերլուծության, կանխատեսման կամ կանխագուշակման մասին նշում կամ երաշխիք։ ՄՍՄԿ-ի տեղեկությունները տրամադրվել են «այնպես, ինչպես կա» հիմքով, և սույն տեղեկություններն օգտագործողն ստանձնում է սույն տեղեկությունների ցանկացած օգտագործման բոլոր ռիսկերը։ ՄՍՄԿ-ն, դրա փոխկապակցված անձինք և յուրաքանչյուր անձ, որը ներգրավված է ՄՍՄԿ-ի որևէ տեղեկություն կազմելուն կամ կապված է դրա հետ (միասին «ՄՍՄԿ կողմեր»), սույն տեղեկությունների մասով բացահայտ հրաժարվում է բոլոր երաշխիքներից (այդ թվում, առանց սահմանափակման, բնօրինակության, ճշգրտության, ամբողջականության, ժամանակին լինելու, խախտում չկատարելու, վաճառքի համար պիտանիության և կոնկրետ նպատակին համապատասխանության վերաբերյալ ցանկացած երաշխիքից)։ Չսահմանափակելով վերոնշյալ որևէ դրույթ, ՄՍՄԿ որևէ կողմ որևէ դեպքում չի կրում որևէ պատասխանատվություն որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, պատահական, պատժիչ, հետևանքային (այդ թվում, առանց սահմանափակման, բաց թողնված օգուտի) կամ որևէ այլ վնասի համար։ (www.mscibarra.com)։
SM արդյունաբերությունների դասակարգման համաշխարհային ստանդարտը (ԱԴՀՍ) մշակվել է «Ստենդրդ ընդ Փուրզ»-ի և ՄՍՄԿ-ի կողմից և դրանց բացառիկ սեփականությունն ու ծառայությունների ապրանքանիշն է։ Ոչ «Ստենդրդ ընդ Փուրզ»-ը, ՄՍՄԿ-ն և ոչ էլ ԱԴՀՍ որևէ դասակարգում մշակելուն կամ կազմելուն ներգրավված որևէ այլ կողմ որևէ բացահայտ կամ ենթադրյալ երաշխիք կամ հավաստիացում չի տալիս այդ ստանդարտի կամ դասակարգման (կամ դրանց օգտագործումից ստացվելիք արդյունքի) վերաբերյալ, և այդ բոլոր կողմերը սույնով բացահայտ հրաժարվում են ցանկացած այդպիսի ստանդարտի կամ դասակարգման առնչությամբ բնօրինակության, ճշգրտության, ամբողջականության, վաճառքի համար պիտանիության կամ կոնկրետ նպատակին համապատասխանության վերաբերյալ ցանկացած երաշխիքից։ Չսահմանափակելով վերոնշյալ որևէ դրույթ, «Ստենդրդ ընդ Փուրզ»-ը, ՄՍՄԿ-ն, դրան որևէ փոխկապակցված անձ կամ ԱԴՀՍ որևէ դասակարգում մշակելուն կամ կազմելուն ներգրավված որևէ երրորդ կողմ որևէ պատասխանատվություն չի կրում որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, պատժիչ, հետևանքային կամ որևէ այլ վնասի (այդ թվում՝ բաց թողնված օգուտի) համար, նույնիսկ եթե ծանուցվել է այդ վնասների հնարավոր լինելու մասին։
Սույն փաստաթուղթը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Սույն փաստաթուղթը չի հանդիսանում վաճառքի առաջարկ, գնման առաջարկի հրավեր կամ որևէ արժեթղթի կամ որևէ այլ պրոդուկտի կամ ծառայության առաջարկություն։ Ցանկացած արժեթուղթ, պրոդուկտ կամ ծառայություն, որին հղում է կատարվում, կարող են գրանցված չլինել Ձեր պետությունում համապատասխան մարմնի կողմից վաճառքի համար և կարող են չկարգավորվել կամ չվերահսկվել Ձեր պետությունում որևէ պետական կամ համանման մարմնի կողմից։ Այս փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը չպետք է փոփոխվի կամ ներկայացվի այնպես, որ առաջացնի թյուրընկալումներ կամ սխալ հավաստիացումներ։ Փաստաթղթի բովանդակության ցանկացած օգտագործում, վերարտադրում կամ տարածում առանց ամբողջական և պատշաճ հղման սկզբնաղբյուրին արգելվում է։ Սույն փաստաթղթում պարունակվող ցանկացած տեղեկություն չի կարող օգտագործվել որպես որևէ ֆինանսական գործիքի կամ պրոդուկտի կամ ինդեքսի հիմք կամ դրա բաղադրիչ։ Ավելին, ոչինչ սույն փաստաթղթում նախատեսված չէ հարկային, իրավական կամ ներդրումային խորհրդատվություն տրամադրելու համար։ Եթե այլ բան նշված չէ, ապա սույն փաստաթղթում պարունակվող բոլոր տեղեկություններն ստացվել են «Ամունդի Ասեթ Մենեջմենթ ԷսԱԷս» ընկերությունից և ներկայաված են 2025 թվականի մայիսի 9-ի դրությամբ։ Դիվերսիֆիկացիան չի երաշխավորում շահույթ կամ չի պաշտպանում կորուստից։ Սույն փաստաթուղթը տրամադրվել է «այնպես, ինչպես կա» հիմքով, և սույն տեղեկություններն օգտագործողն ստանձնում է սույն տեղեկությունների ցանկացած օգտագործման բոլոր ռիսկերը։ Պատմական տվյալները և վերլուծությունը չպետք է ընկալվեն որպես որևէ հետագա կատարողականի վերլուծության, կանխատեսման կամ կանխագուշակման մասին նշում կամ երաշխիք։ Շուկայի և շուկայի միտումների վերաբերյալ արտահայտված տեսակետները հեղինակի տեսակետներն են և պարտադիր չէ, որ լինեն «Ամունդի Ասեթ Մենեջմենթ ԷսԱԷս» ընկերության կամ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ-ի տեսակետներ ու ցանկացած պահի ենթակա են փոփոխության՝ շուկայի և այլ պայմանների հիման վրա, և չեն կարող լինել հավաստիացումներ առ այն, որ երկրները, շուկաները կամ ոլորտները կհամապատասխանեն ակնկալիքներին։ Սույն տեսակետները պետք չէ հիմք ընդունել որպես ներդրումային խորհրդատվություն, արժեթղթի առաջարկություն կամ «Ամունդի» ընկերության կամ Ամունդի-Ակբայի որևէ պրոդուկտի առքուվաճառքի մասին նշում։ Ներդրումը ներառում է ռիսկեր, այդ թվում՝ շուկայական, քաղաքական, իրացվելիության և արժույթի հետ կապված ռիսկեր։ Ավելին, «Ամունդին» կամ Ամունդի-Ակբան որևէ դեպքում չեն կրում որևէ պատասխանատվություն դրա հետևանքով առաջացած որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, պատահական, պատժիչ, հետևանքային (այդ թվում, առանց սահմանափակման, բաց թողնված օգուտի) կամ որևէ այլ վնասի համար։
Առաջին օգտագործման ամսաթիվը՝ 2025թ մայիսի 9։
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն իրավաբանական անձ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրած ներդրումային ֆոնդերի կառավարման թիվ 0002-ի լիցենզիայի հիման վրա, Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարում։ Գրանցված գրասենյակը գտնվում է Երևան, Վազգեն Սարգսյան 10, 100-101 տարածք։
Ամունդի-Ակբայի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել www.amundi-acba.am կամ զանգահարել 011-310-000։