
Ուշադրության կենտրոնում՝ Դաշնային պահուստի մանդատն աշխատուժի շուկայում
ԱՄՆ պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է վերջին մի քանի ամիսների ընթացքում, իսկ ոսկու գինը հասել է ռեկորդային մակարդակների: Ամբողջ աշխարհի և ԱՄՆ բաժնետոմսերը նույնպես հասել են նոր բարձունքների՝ ԱՄՆ-ում տնտեսական աճի շարունակական ակնկալիքների, դրամավարկային մեղմացման ցիկլի, շահույթների կայունության և արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված զարգացումների ֆոնին: Այս հարցում մենք նկատում ենք ներքին հակասություն, սակայն համաձայն ենք դրամավարկային մեղմացման ասպեկտի մասով: Հակասությունը ծագում է այն տեսակետից, որ եթե Դաշնային պահուստն իրականացնում է տոկոսադրույքների կրճատումներ հիմնականում դանդաղող տնտեսությունը հասցեագրելու համար, ապա դանդաղող տեմպերով տնտեսության ազդեցություններն արդեն պետք է ակնհայտ լինեին թույլ աշխատաշուկայի, սպառման մեջ և, ի վերջո, կորպորատիվ շահույթներում:
Վերոնշյալ թեմաները, ներառյալ տնտեսական աճը, գնաճը և դրամավարկային մեղմացումը, հավանաբար կզարգանան հետևյալ կերպ.
«Դրամավարկային քաղաքականության հարցում մենք մեկ ռիսկ ենք տեսնում. Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) չափազանց զգուշավորություն է դրսևորում և կրճատում է հաշվարկային տոկոսադրույքներն ավելի փոքր չափով, քան անհրաժեշտ է՝ հավատարիմ մնալով գների կայունության իր մանդատին»:
Թեպետ մենք նկատում ենք դրամավարկային քաղաքականությունների որոշակի տարբերություններ՝ տնտեսությանն աջակցելու մտադրությունն առկա է: Բարձր ռիսկային ակտիվների գնահատումները և շուկայի տատանողականությունը կհանգեցնեն շուկայի ավելի կայուն և որակյալ հատվածներում ռիսկի ավելացմանը:
Ամունդի ներդրումային ինստիտուտ: ԵԿԲ-Դաշնային պահուստի միջև տարակարծությունները և ԱՄՆ գնաճի ազդեցությունը Եվրոպայի վրա
ԱՄՆ-ԵՄ միջև տարակարծությունները ԵԿԲ-ի համար դժվարություններ կստեղծեն: Քանի որ Դաշնային պահուստը շարունակում է ավելի ագրեսիվորեն կրճատել տոկոսադրույքները, քան ԵԿԲ-ն, EUR/USD փոխարժեքի արժևորումը՝ զուգակցված ԱՄՆ մաքսատուրքերով, կծանրաբեռնի ԵՄ արտահանումները և, ի վերջո, աճը: Այդ պահին ԵԿԲ-ն պետք է որոշի, թե ինչպե՞ս արձագանքել: Այնուհետև, ԱՄՆ գնաճի տեմպը և ժամկետայնության բարձր հավելավճարը կարող են վերընթաց ճնշում գործադրել ԱՄՆ եկամտաբերությունների վրա՝ եկամտաբերության կորի երկարաժամկետ հատվածում: Սա կարող է ազդել նաև Եվրոպայի երկարաժամկետ եկամտաբերությունների վրա և մարտահրավերներ առաջացնել մեծ պարտք ու բյուջետային դեֆիցիտ ունեցող կառավարությունների համար:
Ծառայությունները կազմում են ԱՄՆ ՍԳԻ-ի առավել մեծ բաղադրիչ, ուստի մենք հետևում ենք, թե արդյոք ապրանքների գների փոփոխությունները (մաքսատուրքերի պատճառով) կազդեն ծառայությունների վրա: Երկրորդը, ընկերությունների՝ ավելի բարձր ապրանքային ծախսերը սպառողներին փոխանցելու կարողությունը, կախված է միկրոմակարդակի մի քանի գործոններից, ինչպիսիք են կորպորատիվ գնագոյացման կարողությունը, սպառողների կողմից փոխարինման ակնկալվող աստիճանը և պահանջարկի ներուժը: Մենք կարծում ենք, որ գների բարձրացումների և ընկերությունների կողմից ավելի բարձր ծախսերի կլանման համակցությունն ամենահավանական սցենարն է:
«Թեև ԱՄՆ հետ առևտրային համաձայնագիրը նվազեցրել է մաքսատուրքերի վերաբերյալ անորոշությունը, մենք կարծում ենք, որ հենց մաքսատուրքերի բարձրացման ազդեցություններն սկսեն ազդել ԵՄ աճի վրա, ԵԿԲ-ն անմիջապես կկրճատի տոկոսադրույքները՝ մեկ անգամ այս տարի և մեկ անգամ հաջորդ տարվա առաջին եռամսյակում»:

Մոնիկա Դեֆենդ
Ամունդի ներդրումային ինստիտուտի ղեկավար
Մեր չափավոր դրական դիրքորոշումը ռիսկի վերաբերյալ ներկայացված է ստորև՝ ըստ ակտիվների դասերի:
«Թեև դրական ենք տրամադրված ռիսկի նկատմամբ, մենք սպասում ենք ազդակների, թե ինչպե՞ս կարող է ԱԲ տեխնոլոգիան բարելավել արտադրողականությունը և նպաստել կորպորատիվ սահմանաչափերին: Մենք նախընտրում ենք հիմնվել հիմնարար սկզբունքների վրա»:
ՖԻՔՍՎԱԾ ԵԿԱՄՈՒՏ
Վարկերի գծով եկամտաբերության ներուժի օգուտը
Ամողի Դողսեյ
Ֆիքսված եկամտի գծով ղեկավար
Մենք նկատում ենք տնտեսական աճի դանդաղման և որոշ ռիսկային ակտիվների ռեկորդային մակարդակների տարօրինակ համակցություն ԱՄՆ-ում: Եվրագոտում ԱՄՆ մաքսատուրքերի և Գերմանիայի հարկաբյուջետային խթանման ազդեցությունն աճի վրա դեռևս պարզ չէ: Այս ամենի պայմաններում Դաշնային պահուստն սկսել է տոկոսադրույքների կրճատման ցիկլը՝ չնայած տնտեսական անկման նշանների բացակայությանը: Նույնիսկ ԵԿԲ-ն, որը, մեր կարծիքով, կպահպանի տվյալահեն մոտեցումը, հավանաբար կկրճատի հաշվարկային տոկոսադրույքները տարվա վերջին հատվածում:
Մենք կարծում ենք, որ կենտրոնական բանկերի տոկոսադրույքների կրճատումները կարող են մեծացնել վարկային շուկաներում եկամտի ստացման ներուժի գրավչությունը, սակայն ներդրողները պետք է ուշադրություն դարձնեն գնահատումներին և որակին: Հետևաբար, սա հարմար ժամանակ է այն հատվածները բացահայտելու համար, որտեղ եկամտաբերությունը գրավիչ է, և հիմնարար սկզբունքները բավարար ամուր են:
Ժամկետայնության ու եկամտաբերության կորեր
Կորպորատիվ վարկ
Արտարժույթ
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ
ԱԲ-ի շուրջ չափազանց խանդավառությանը մի պտղունց աղ
Բարրի Գլավին
Բաժնետոմսերի հարթակի ղեկավար
ԱՄՆ շուկաները և որոշ չափով համաշխարհային արժեթղթերի շուկաներն ուղղորդվել են ԱԲ ոլորտի դրական նորություններով, սակայն մենք կարծում ենք, որ շուկաները չափազանց լավատես են այս թեմայի շուրջ կապիտալ ծախսերի հսկայական պլանների նկատմամբ: Հիմնական հարցն է՝ ի՞նչ կլինի, եթե ավելի էժան (օրինակ՝ «DeepSeek մոդելի» նման) և արագ լուծումներ ի հայտ գան, և ինչպե՞ս դա կարող է ազդել ներդրումների շահութաբերության վրա: Բացի դրանից, հարկաբյուջետային ընդլայնումը և կենտրոնական բանկերի տոկոսադրույքների կրճատումները մեծացնում են այդ խանդավառությունը: Մեզ համար սա ամենամեծ խոցելիությունն է:
Հետևաբար, ռիսկերի կառավարումը դառնում է ավելի կարևոր: Միևնույն ժամանակ, մենք բացահայտում ենք մանրամասն թեմաներ, ինչպիսիք են՝ կորպորատիվ բարեփոխումները Ճապոնիայում, եկամտի ստացումը ՄԹ-ում և հարկաբյուջետային խթանումը Եվրոպայում (օգտակար փոքր և միջին կապիտալիզացիայի բաժնետոմսերի համար): Ընդհանուր առմամբ, մեր ուշադրությունը կենտրոնացած է որակյալ բիզնես մոդելների և գնահատումների վրա:
Գլոբալ պատկերացումներ
Ոլորտային ու իրավիճակային պատկերացումներ
ԶԱՐԳԱՑՈՂ ՇՈՒԿԱՆԵՐ
Զարգացող շուկաները բազմաբևեռ աշխարհում
Եռլան Սիժդիկով
Զարգացող շուկաների գծով գլոբալ ղեկավար
Չնայած ԱՄՆ-ի տնտեսական ազդեցությունը մնում է գերիշխող՝ զարգացող շուկաների երկրները, որոնք կարող են հարմարվել և գտնել իրենց դիրքը նոր տեխնոլոգիաների շուրջ (օրինակ՝ Չինաստանում ԱԲ-ի կիրառումը) և գլոբալ մատակարարման շղթաների վերակառուցման շուրջ (օրինակ՝ Հնդկաստանը), կլինեն այս բազմաբևեռության անցման հիմնական օգուտներ ստացողները: Վերջին ժամանակներս մեր ներքին բանավեճի գլխավոր թեման դոլարի թուլացումն է եղել և այն, թե ինչպես կարող են ազդել Դաշնային պահուստի դրամավարկային մեղմացումը, Թրամփի քաղաքականությունը և ճնշումներն արժույթի վրա։
Կառուցվածքային տեսանկյունից, զարգացող շուկաները շարունակում են առաջարկել ընտրության և դիվերսիֆիկացման հնարավորություններ, որոնք համեմատաբար անկախ են գլոբալ ցիկլից: Հետևաբար, մենք ընդհանուր առմամբ դրական ենք տրամադրված զարգացող շուկաների ակտիվների նկատմամբ՝ կենտրոնանալով Դաշնային պահուստի, զարգացող շուկաների երկրների հատուկ գործոնների և աշխարհաքաղաքական ռիսկերի վրա:
Զարգացող շուկաների պարտատոմսեր
Զարգացող շուկաների բաժնետոմսեր
Հիմնական եզրահանգումներն Ասիայի կապակցությամբ
Ասիայի շուկաներում լավ կատարողականը շարունակվում է՝ օգտվելով մաքսատուրքերի ռիսկերի թուլացումից և ռիսկային մոտեցման ընդլայնումից: Առևտրի ակտիվությունը մնացել է կայուն՝ չնայած մաքսատուրքերի սպառնալիքներին, իսկ սահմանափակ գնաճը թույլ է տալիս ասիական կենտրոնական բանկերին պահպանել չափավոր մեղմացման դիրքորոշումը: Գլոբալ առումով, Դաշնային պահուստի տոկոսադրույքների կրճատման վերսկսումը պետք է դոլարը պահի թույլ վիճակում: Թույլ դոլարի, հզոր ներդրողների համակցությունը սովորաբար ստեղծում է բարենպաստ միջավայր ասիական շուկաների համար:
Ասիական ակտիվները լավ դիրքերում են գլոբալ համատեքստում: Ասիայի շահույթների կանխատեսումները մնում են հիմնականում դրական: Տեխնիկական ցուցանիշները և տրամադրվածությունը նույնպես դրական են, և բաժնետոմսերի գնահատումները մնում են գրավիչ՝ համեմատած զարգացած շուկաների հետ: Սակայն ընտրողականությունը կարևոր է, քանի որ շուկայի արդյունքներն անհավասար են եղել: Մենք դրական ենք տրամադրված Հնդկաստանի նկատմամբ՝ վերջերս շուկայի համախմբման և կայուն շահույթների աճի պատճառով, իսկ շուկայի վերագնահատումից հետո Կորեայի նկատմամբ ավելի զգուշավոր դիրքորոշում ենք ընդունել:
Պարտատոմսերի դեպքում կանխատեսում ենք, որ վարկային սպրեդները կշարունակեն նեղանալ՝ զուգակցվելով ուժեղ տեխնիկական ֆոնով: Նոր թողարկումները հեշտությամբ կլանվում են շուկաներում, իսկ ներդրողները շարունակում են պահել շատ իրացվելի միջոցներ: ԱՄՆ պետական պարտատոմսերի ցածր եկամտաբերությունները շարունակում են նպաստել ասիական պարտատոմսերի շուկաներին: Սակայն մենք ուշադիր հետևում ենք Ինդոնեզիայի քաղաքական և սոցիալական իրադարձություններին և դրա ազդեցությանը կառավարության պարտատոմսերի վրա:
ԲԱԶՄԱԱԿՏԻՎ (MULTI-ASSET)
Ժամկետայնության ճշգրտում զարգացող գնաճի պայմաններում
Ֆրանչեսկո Սանդրինի
Բազմաակտիվների ռազմավարության գծով ստորաբաժանման ղեկավար
Ջոն Օթուլ
Բազմաակտիվների ներդրումների գծով լուծումների ստորաբաժանման ղեկավար
ԱՄՆ տնտեսական ակտիվությունը, ամենայն հավանականությամբ, կդանդաղի 2025թ. երկրորդ կեսին՝ թույլ սպառման պատճառով, որը տնտեսության գերիշխող բաղադրիչն է: Մենք նաև ակնկալում ենք գնաճի որոշակի կայունություն մոտ ժամանակներս: ՄԹ-ում կենտրոնական բանկը պայքարում է գների ճնշումների աճի հետ: Եվրոպայում, սակայն, միջավայրը մի փոքր տարբեր է, քանի որ գնաճը ժամանակավորապես վերահսկվում է: Ռիսկային ակտիվների համար, չնայած որոշ հատվածներում բարձր գնահատումներին, մենք պահպանում ենք չափավոր դրական ռիսկային դիրքորոշում (առանց համարձակ կանխատեսումների)՝ հիմնվելով հիմնարար սկզբունքների և շահույթի ներուժի վրա: Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք բաժնետոմսերի հեջերի և պորտֆելի դիվերսիֆիկատորների/կայունացուցիչների, օրինակ՝ ոսկու անհրաժեշտությունը:
Մեր կառուցողական դիրքորոշումը բաժնետոմսերի նկատմամբ պահպանվում է ԱՄՆ-ում, ՄԹ-ում և նորաստեղծ շուկաներում: ԱՄՆ-ում շահույթի թափը, Դաշնային պահուստի չափավոր մեղմ քաղաքականությունը և ԱԲ-ի առաջընթացը դրական գործոններ են հիմնական շուկաների համար: Սակայն մենք կենտրոնանում ենք դիվերսիֆիկացված մոտեցման վրա և դրական ենք տրամադրված միջին կապիտալիզացիայի բաժնետոմսերի նկատմամբ, որոնք հետ են մնացել ընդհանուր շուկաներից և կենտրոնացած են ԱՄՆ ներքին տնտեսության վրա՝ խոշոր տեխնոլոգիական հատվածից դուրս: Զարգացող շուկաների բաժնետոմսերի նկատմամբ և Չինաստանի նկատմամբ լավատեսական ենք՝ շնորհիվ Դաշնային պահուստի մեղմ քաղաքականության, որը զարգացող շուկաների կենտրոնական բանկերին հնարավորություն է տալիս խթանել ներքին աճը:
Մենք ընդհանուր առմամբ դրական ենք տրամադրված ժամկետայնության նկատմամբ, ներառյալ ԱՄՆ-ի (5-ամյա), ԵՄ հիմնական շուկաների և իտալական պետական պարտատոմսերի նկատմամբ՝ համեմատած գերմանականների հետ: Սակայն կարծում ենք, որ ՄԹ-ում գնաճը, հատկապես ծառայությունների ոլորտում, ցույց է տալիս աճի միտում, այն ժամանակ, երբ շուկաները մեծացնում են ուշադրությունը կառավարության դեռևս չհրապարակված բյուջեի նկատմամբ: Հետևաբար, մենք մարտավարական առումով իջեցրել ենք ՄԹ ժամկետայնությունը չեզոքի և զգուշավոր ենք Ճապոնիայի նկատմամբ՝ գնահատումների և Ճապոնիայի բանկի կողմից տոկոսադրույքի բարձրացման ակնկալիքի պատճառով: Վարկերի մեջ մենք դրական ենք ԵՄ ՆԴ-ի և զարգացող շուկաների սպրեդների նկատմամբ:
Միջնաժամկետ հեռանկարում ԱՄՆ դոլարը, ամենայն հավանականությամբ, ճնշման տակ կլինի կառուցվածքային այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են բարձր պարտքը, ինչը թույլ է տալիս մեզ պահպանել զգուշավոր դիրքորոշում: Մենք դրական ենք եվրոյի, JPY/EUR-ի փոխարժեքի նկատմամբ, իսկ զարգացող շուկաներում շարունակում ենք նախընտրել MXY-ը CNY-ի նկատմամբ:
Հեռանկարներ
Ակտիվների դասերի վերաբերյալ Ամունդի դիրքորոշում
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՄՍՄԿ-ի տեղեկությունները կարող են գործածվել միայն Ձեր ներքին օգտագործման համար, չեն կարող վերարտադրվել կամ տարածվել որևէ ձևով և չեն կարող գործածվել որպես որևէ ֆինանսական գործիքի կամ պրոդուկտի կամ ինդեքսի հիմք կամ դրա բաղադրիչ։ ՄՍՄԿ-ի որևէ տեղեկություն նախատեսված չէ լինելու ներդրումային խորհրդատվություն կամ որևէ տեսակի ներդրումային որոշում կայացնելու (կամ դրանից զերծ մնալու) առաջարկություն, և դրա վրա չի կարելի հիմնվել որպես այդպիսին։ Պատմական տվյալները և վերլուծությունը չպետք է ընկալվեն որպես որևէ հետագա կատարողականի վերլուծության, կանխատեսման կամ կանխագուշակման մասին նշում կամ երաշխիք։ ՄՍՄԿ-ի տեղեկությունները տրամադրվել են «այնպես, ինչպես կա» հիմքով, և սույն տեղեկություններն օգտագործողն ստանձնում է սույն տեղեկությունների ցանկացած օգտագործման բոլոր ռիսկերը։ ՄՍՄԿ-ն, դրա փոխկապակցված անձինք և յուրաքանչյուր անձ, որը ներգրավված է ՄՍՄԿ-ի որևէ տեղեկություն կազմելուն կամ կապված է դրա հետ (միասին «ՄՍՄԿ կողմեր»), սույն տեղեկությունների մասով բացահայտ հրաժարվում է բոլոր երաշխիքներից (այդ թվում, առանց սահմանափակման, բնօրինակության, ճշգրտության, ամբողջականության, ժամանակին լինելու, խախտում չկատարելու, վաճառքի համար պիտանիության և կոնկրետ նպատակին համապատասխանության վերաբերյալ ցանկացած երաշխիքից)։ Չսահմանափակելով վերոնշյալ որևէ դրույթ, ՄՍՄԿ որևէ կողմ որևէ դեպքում չի կրում որևէ պատասխանատվություն որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, պատահական, պատժիչ, հետևանքային (այդ թվում, առանց սահմանափակման, բաց թողնված օգուտի) կամ որևէ այլ վնասի համար։ (www.mscibarra.com)։
SM արդյունաբերությունների դասակարգման համաշխարհային ստանդարտը (ԱԴՀՍ) մշակվել է «Ստենդրդ ընդ Փուրզ»-ի և ՄՍՄԿ-ի կողմից և դրանց բացառիկ սեփականությունն ու ծառայությունների ապրանքանիշն է։ Ոչ «Ստենդրդ ընդ Փուրզ»-ը, ՄՍՄԿ-ն և ոչ էլ ԱԴՀՍ որևէ դասակարգում մշակելուն կամ կազմելուն ներգրավված որևէ այլ կողմ որևէ բացահայտ կամ ենթադրյալ երաշխիք կամ հավաստիացում չի տալիս այդ ստանդարտի կամ դասակարգման (կամ դրանց օգտագործումից ստացվելիք արդյունքի) վերաբերյալ, և այդ բոլոր կողմերը սույնով բացահայտ հրաժարվում են ցանկացած այդպիսի ստանդարտի կամ դասակարգման առնչությամբ բնօրինակության, ճշգրտության, ամբողջականության, վաճառքի համար պիտանիության կամ կոնկրետ նպատակին համապատասխանության վերաբերյալ ցանկացած երաշխիքից։ Չսահմանափակելով վերոնշյալ որևէ դրույթ, «Ստենդրդ ընդ Փուրզ»-ը, ՄՍՄԿ-ն, դրան որևէ փոխկապակցված անձ կամ ԱԴՀՍ որևէ դասակարգում մշակելուն կամ կազմելուն ներգրավված որևէ երրորդ կողմ որևէ պատասխանատվություն չի կրում որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, պատժիչ, հետևանքային կամ որևէ այլ վնասի (այդ թվում՝ բաց թողնված օգուտի) համար, նույնիսկ եթե ծանուցվել է այդ վնասների հնարավոր լինելու մասին։
Սույն փաստաթուղթը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Սույն փաստաթուղթը չի հանդիսանում վաճառքի առաջարկ, գնման առաջարկի հրավեր կամ որևէ արժեթղթի կամ որևէ այլ պրոդուկտի կամ ծառայության առաջարկություն։ Ցանկացած արժեթուղթ, պրոդուկտ կամ ծառայություն, որին հղում է կատարվում, կարող են գրանցված չլինել Ձեր պետությունում համապատասխան մարմնի կողմից վաճառքի համար և կարող են չկարգավորվել կամ չվերահսկվել Ձեր պետությունում որևէ պետական կամ համանման մարմնի կողմից։ Այս փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը չպետք է փոփոխվի կամ ներկայացվի այնպես, որ առաջացնի թյուրընկալումներ կամ սխալ հավաստիացումներ։ Փաստաթղթի բովանդակության ցանկացած օգտագործում, վերարտադրում կամ տարածում առանց ամբողջական և պատշաճ հղման սկզբնաղբյուրին արգելվում է։ Սույն փաստաթղթում պարունակվող ցանկացած տեղեկություն չի կարող օգտագործվել որպես որևէ ֆինանսական գործիքի կամ պրոդուկտի կամ ինդեքսի հիմք կամ դրա բաղադրիչ։ Ավելին, ոչինչ սույն փաստաթղթում նախատեսված չէ հարկային, իրավական կամ ներդրումային խորհրդատվություն տրամադրելու համար։ Եթե այլ բան նշված չէ, ապա սույն փաստաթղթում պարունակվող բոլոր տեղեկություններն ստացվել են «Ամունդի Ասեթ Մենեջմենթ ԷսԱԷս» ընկերությունից և ներկայաված են 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։ Դիվերսիֆիկացիան չի երաշխավորում շահույթ կամ չի պաշտպանում կորուստից։ Սույն փաստաթուղթը տրամադրվել է «այնպես, ինչպես կա» հիմքով, և սույն տեղեկություններն օգտագործողն ստանձնում է սույն տեղեկությունների ցանկացած օգտագործման բոլոր ռիսկերը։ Պատմական տվյալները և վերլուծությունը չպետք է ընկալվեն որպես որևէ հետագա կատարողականի վերլուծության, կանխատեսման կամ կանխագուշակման մասին նշում կամ երաշխիք։ Շուկայի և շուկայի միտումների վերաբերյալ արտահայտված տեսակետները հեղինակի տեսակետներն են և պարտադիր չէ, որ լինեն «Ամունդի Ասեթ Մենեջմենթ ԷսԱԷս» ընկերության կամ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ-ի տեսակետներ ու ցանկացած պահի ենթակա են փոփոխության՝ շուկայի և այլ պայմանների հիման վրա, և չեն կարող լինել հավաստիացումներ առ այն, որ երկրները, շուկաները կամ ոլորտները կհամապատասխանեն ակնկալիքներին։ Սույն տեսակետները պետք չէ հիմք ընդունել որպես ներդրումային խորհրդատվություն, արժեթղթի առաջարկություն կամ «Ամունդի» ընկերության կամ Ամունդի-Ակբայի որևէ պրոդուկտի առքուվաճառքի մասին նշում։ Ներդրումը ներառում է ռիսկեր, այդ թվում՝ շուկայական, քաղաքական, իրացվելիության և արժույթի հետ կապված ռիսկեր։ Ավելին, «Ամունդին» կամ Ամունդի-Ակբան որևէ դեպքում չեն կրում որևէ պատասխանատվություն դրա հետևանքով առաջացած որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, պատահական, պատժիչ, հետևանքային (այդ թվում, առանց սահմանափակման, բաց թողնված օգուտի) կամ որևէ այլ վնասի համար։
Առաջին օգտագործման ամսաթիվը՝ 2025թ սեպտեմբերի 30։
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն իրավաբանական անձ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրած ներդրումային ֆոնդերի կառավարման թիվ 0002-ի լիցենզիայի հիման վրա, Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարում։ Գրանցված գրասենյակը գտնվում է Երևան, Վազգեն Սարգսյան 10, 100-101 տարածք։
Ամունդի-Ակբայի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել www.amundi-acba.am կամ զանգահարել 011-310-000։