Գլխավոր icon Տնտեսություն և Շուկա

Մակրոտնտեսություն, աշխարհաքաղաքականություն և ռազմավարություն․ հուլիս/օգոստոս 2024թ

clock Կարդալու տևողություն՝ 20 րոպե
Մակրոտնտեսություն, աշխարհաքաղաքականություն և ռազմավարություն․ հուլիս/օգոստոս 2024թ

 ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆ


Տրոհված աշխարհում քաղաքականություն ընտրելու հարցում Չինաստանի դիրքորոշումը


Չինաստանի անցումը խթանների վրա հիմնված համակարգից պահանջում է նոր վերլուծական մոդելներ։


Չինաստանի քաղաքական պատկերը ներկայումս վերաձևավորվում է երկու գերակայող ուժերի՝ արտաքին աշխարհաքաղաքական ճնշումների և ներքին կառավարման փիլիսոփայության ներազդեցությունից։ Գերլարված հարաբերությունները, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ, Չինաստանին մղել են դեպի ինքնապահովման վրա կենտրոնացած քաղաքականության։ Հետևաբար, Չինաստանը ստիպված պետք է ամրապնդի իր արդյունաբերական քաղաքականությունը՝ իր մատակարարման շղթայի անկախությունն ապահովելու և արտադրական կարողությունները խթանելու նպատակով։


Հաշվի առնելով տնտեսությունը խթանող նախկին միջոցների բացասական կողմերը՝ քաղաքականություն մշակողների կողմից ներքին կարգով կատարված խիստ գնահատմամբ վերհանվել է տնտեսությունը վերահավասարակշռելու անհրաժեշտությունը։ Համաշխարհային իրավիճակը հաջողությամբ օժանդակում է այս անցմանը, ինչը ծառայում է որպես համոզիչ հիմնավորում՝ կառավարության կողմից խթանող միջոցների փոխարեն խիստ միջոցներ ու կառուցվածքային բարեփոխումներ ընտրելու գործում։ 


Հետևաբար, ներդրողները պետք է համապատասխնեցնեն իրենց գործողությունները Չինաստանի հետագա քաղաքականությունների վերափոխմանը, որը նպատակ ունի՝


1. Կանխելու չափից մեծ ֆինանսականացումը, հավանաբար չեղարկելով ազատականացման ուղղությամբ նախկինում ձեռնարկված որոշ ջանքերը, որոնք հանգեցրել են կապիտալի անսահմանափակ ավելացման,


2. Հզորացնելու արդյունաբերական արտադրական կարողությունները, մասնավորապես՝ համաշխարհային մատակարարման շղթայի խիստ կարևոր կետերում,


3. Ընտրողաբար բացելու տնտեսությունը՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման միջև հավասարակշռություն հաստատելու համար։


Այսպիսի ռազմավարական ընտրությունների պարագայում ավանդական խթանման միջոցների հեռանկարը, որոնց շուկաները սովորաբար նախապատվություն են տալիս, կարծես թե սահմանափակ է։ Փոխարենը հավանական է, որ Չինաստանը պահպանի չափավոր հարկաբյուջետային պակասուրդ՝ հատկապես շեշտադրելով հարկաբյուջետային կարգապահությունը, որը փոխլրացվում է դրամավարկային քաղաքականության աստիճանական մեղմացմամբ։ Քաղաքականությունները հավանաբար կդառնան գնաճը ճնշող ուժ՝ ապահովելով զգուշավոր քննադատություն։




Աղբյուրը՝ ՓՏՆԸ, Ամունդի ներդրումային ինստիտուտ։ Գլոբալ հարավը լայն առումով ներառում է Աֆրիկան, Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը, Ասիան՝ բացառությամբ Իսրայելի, և Հարավային Կորեան ու Օվկիանիան՝ բացառությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի։ Տվյալները 2024 թվականի հուլիսի դրությամբ են։


ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ



image


ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ






ՍՑԵՆԱՐՆԵՐ ԵՎ ՌԻՍԿԵՐ





Աղբյուրը՝ Ամունդի ներդրումային ինստիտուտ, 2024 թվականի հուլիսի 16-ի դրությամբ ԶՇ՝ զարգացած շուկաներ։ ՆՇ՝ նորաստեղծ շուկաներ։ ԿԲ՝ կենտրոնական բանկեր։ USD՝ ԱՄՆ դոլար։ ԳՊԳԱ՝ գնաճից պաշտպանված գանձապետական արժեթղթեր։ ԱԱՇ՝ արտարժույթի շուկաներ։


ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


ՄՍՄԿ-ի տեղեկությունները կարող են գործածվել միայն Ձեր ներքին օգտագործման համար, չեն կարող վերարտադրվել կամ տարածվել որևէ ձևով և չեն կարող գործածվել որպես որևէ ֆինանսական գործիքի կամ պրոդուկտի կամ ինդեքսի հիմք կամ դրա բաղադրիչ։ ՄՍՄԿ-ի որևէ տեղեկություն նախատեսված չէ լինելու ներդրումային խորհրդատվություն կամ որևէ տեսակի ներդրումային որոշում կայացնելու (կամ դրանից զերծ մնալու) առաջարկություն, և դրա վրա չի կարելի հիմնվել որպես այդպիսին։ Պատմական տվյալները և վերլուծությունը չպետք է ընկալվեն որպես որևէ հետագա կատարողականի վերլուծության, կանխատեսման կամ կանխագուշակման մասին նշում կամ երաշխիք։ ՄՍՄԿ-ի տեղեկությունները տրամադրվել են «այնպես, ինչպես կա» հիմքով, և սույն տեղեկություններն օգտագործողն ստանձնում է սույն տեղեկությունների ցանկացած օգտագործման բոլոր ռիսկերը։ ՄՍՄԿ-ն, դրա փոխկապակցված անձինք և յուրաքանչյուր անձ, որը ներգրավված է ՄՍՄԿ-ի որևէ տեղեկություն կազմելուն կամ կապված է դրա հետ (միասին «ՄՍՄԿ կողմեր»), սույն տեղեկությունների մասով բացահայտ հրաժարվում է բոլոր երաշխիքներից (այդ թվում, առանց սահմանափակման, բնօրինակության, ճշգրտության, ամբողջականության, ժամանակին լինելու, խախտում չկատարելու, վաճառքի համար պիտանիության և կոնկրետ նպատակին համապատասխանության վերաբերյալ ցանկացած երաշխիքից)։ Չսահմանափակելով վերոնշյալ որևէ դրույթ, ՄՍՄԿ որևէ կողմ որևէ դեպքում չի կրում որևէ պատասխանատվություն որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, պատահական, պատժիչ, հետևանքային (այդ թվում, առանց սահմանափակման, բաց թողնված օգուտի) կամ որևէ այլ վնասի համար։ (www.mscibarra.com)։ 


SM արդյունաբերությունների դասակարգման համաշխարհային ստանդարտը (ԱԴՀՍ) մշակվել է «Ստենդրդ ընդ Փուրզ»-ի և ՄՍՄԿ-ի կողմից և դրանց բացառիկ սեփականությունն ու ծառայությունների ապրանքանիշն է։ Ոչ «Ստենդրդ ընդ Փուրզ»-ը, ՄՍՄԿ-ն և ոչ էլ ԱԴՀՍ որևէ դասակարգում մշակելուն կամ կազմելուն ներգրավված որևէ այլ կողմ որևէ բացահայտ կամ ենթադրյալ երաշխիք կամ հավաստիացում չի տալիս այդ ստանդարտի կամ դասակարգման (կամ դրանց օգտագործումից ստացվելիք արդյունքի) վերաբերյալ, և այդ բոլոր կողմերը սույնով բացահայտ հրաժարվում են ցանկացած այդպիսի ստանդարտի կամ դասակարգման առնչությամբ բնօրինակության, ճշգրտության, ամբողջականության, վաճառքի համար պիտանիության կամ կոնկրետ նպատակին համապատասխանության վերաբերյալ ցանկացած երաշխիքից։ Չսահմանափակելով վերոնշյալ որևէ դրույթ, «Ստենդրդ ընդ Փուրզ»-ը, ՄՍՄԿ-ն, դրան որևէ փոխկապակցված անձ կամ ԱԴՀՍ որևէ դասակարգում մշակելուն կամ կազմելուն ներգրավված որևէ երրորդ կողմ որևէ պատասխանատվություն չի կրում որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, պատժիչ, հետևանքային կամ որևէ այլ վնասի (այդ թվում՝ բաց թողնված օգուտի) համար, նույնիսկ եթե ծանուցվել է այդ վնասների հնարավոր լինելու մասին։


Սույն փաստաթուղթը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Սույն փաստաթուղթը չի  հանդիսանում վաճառքի առաջարկ, գնման առաջարկի հրավեր կամ որևէ արժեթղթի կամ որևէ այլ պրոդուկտի կամ ծառայության առաջարկություն։ Ցանկացած արժեթուղթ, պրոդուկտ կամ ծառայություն, որին հղում է կատարվում, կարող են գրանցված չլինել Ձեր պետությունում համապատասխան մարմնի կողմից վաճառքի համար և կարող են չկարգավորվել կամ չվերահսկվել Ձեր պետությունում որևէ պետական կամ համանման մարմնի կողմից։ Այս փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը չպետք է փոփոխվի կամ ներկայացվի այնպես, որ առաջացնի թյուրընկալումներ կամ սխալ հավաստիացումներ։ Փաստաթղթի բովանդակության ցանկացած օգտագործում, վերարտադրում կամ տարածում առանց ամբողջական և պատշաճ հղման սկզբնաղբյուրին արգելվում է։ Սույն փաստաթղթում պարունակվող ցանկացած տեղեկություն չի կարող օգտագործվել որպես որևէ ֆինանսական գործիքի կամ պրոդուկտի կամ ինդեքսի հիմք կամ դրա բաղադրիչ։ Ավելին, ոչինչ սույն փաստաթղթում նախատեսված չէ հարկային, իրավական կամ ներդրումային խորհրդատվություն տրամադրելու համար։ Եթե այլ բան նշված չէ, ապա սույն փաստաթղթում պարունակվող բոլոր տեղեկություններն ստացվել են «Ամունդի Ասեթ Մենեջմենթ ԷսԱԷս» ընկերությունից և ներկայաված են 2024 թվականի հուլիսի 25-ի դրությամբ։ Դիվերսիֆիկացիան չի երաշխավորում շահույթ կամ չի պաշտպանում կորուստից։ Սույն փաստաթուղթը տրամադրվել է «այնպես, ինչպես կա» հիմքով, և սույն տեղեկություններն օգտագործողն ստանձնում է սույն տեղեկությունների ցանկացած օգտագործման բոլոր ռիսկերը։ Պատմական տվյալները և վերլուծությունը չպետք է ընկալվեն որպես որևէ հետագա կատարողականի վերլուծության, կանխատեսման կամ կանխագուշակման մասին նշում կամ երաշխիք։ Շուկայի և շուկայի միտումների վերաբերյալ արտահայտված տեսակետները հեղինակի տեսակետներն են և պարտադիր չէ, որ լինեն «Ամունդի Ասեթ Մենեջմենթ ԷսԱԷս» ընկերության կամ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ-ի տեսակետներ ու ցանկացած պահի ենթակա են փոփոխության՝ շուկայի և այլ պայմանների հիման վրա, և չեն կարող լինել հավաստիացումներ առ այն, որ երկրները, շուկաները կամ ոլորտները կհամապատասխանեն ակնկալիքներին։ Սույն տեսակետները պետք չէ հիմք ընդունել որպես ներդրումային խորհրդատվություն, արժեթղթի առաջարկություն կամ «Ամունդի» ընկերության կամ Ամունդի-Ակբայի որևէ պրոդուկտի առքուվաճառքի մասին նշում։ Ներդրումը ներառում է ռիսկեր, այդ թվում՝ շուկայական, քաղաքական, իրացվելիության և արժույթի հետ կապված ռիսկեր։ Ավելին, «Ամունդին» կամ Ամունդի-Ակբան որևէ դեպքում չեն կրում որևէ պատասխանատվություն դրա հետևանքով առաջացած որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, պատահական, պատժիչ, հետևանքային (այդ թվում, առանց սահմանափակման, բաց թողնված օգուտի) կամ որևէ այլ վնասի համար։


Առաջին օգտագործման ամսաթիվը՝ 2024թ հուլիսի 25։ 

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն իրավաբանական անձ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրած ներդրումային ֆոնդերի կառավարման թիվ 0002-ի լիցենզիայի հիման վրա, Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարում։ Գրանցված գրասենյակը գտնվում է Երևան, Վազգեն Սարգսյան 10, 100-101 տարածք։  

Ամունդի-Ակբայի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել www.amundi-acba.am կամ զանգահարել 011-310-000։