
ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆ
Տրոհված աշխարհում քաղաքականություն ընտրելու հարցում Չինաստանի
դիրքորոշումը
Չինաստանի անցումը խթանների վրա հիմնված համակարգից պահանջում է նոր վերլուծական մոդելներ։
Չինաստանի քաղաքական պատկերը ներկայումս վերաձևավորվում է երկու գերակայող ուժերի՝ արտաքին աշխարհաքաղաքական ճնշումների և ներքին կառավարման փիլիսոփայության ներազդեցությունից։ Գերլարված հարաբերությունները, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ, Չինաստանին մղել են դեպի ինքնապահովման վրա կենտրոնացած քաղաքականության։ Հետևաբար, Չինաստանը ստիպված պետք է ամրապնդի իր արդյունաբերական քաղաքականությունը՝ իր մատակարարման շղթայի անկախությունն ապահովելու և արտադրական կարողությունները խթանելու նպատակով։
Հաշվի առնելով տնտեսությունը խթանող նախկին միջոցների բացասական կողմերը՝ քաղաքականություն մշակողների կողմից ներքին կարգով կատարված խիստ գնահատմամբ վերհանվել է տնտեսությունը վերահավասարակշռելու անհրաժեշտությունը։ Համաշխարհային իրավիճակը հաջողությամբ օժանդակում է այս անցմանը, ինչը ծառայում է որպես համոզիչ հիմնավորում՝ կառավարության կողմից խթանող միջոցների փոխարեն խիստ միջոցներ ու կառուցվածքային բարեփոխումներ ընտրելու գործում։
Հետևաբար, ներդրողները պետք է համապատասխնեցնեն իրենց գործողությունները Չինաստանի հետագա քաղաքականությունների վերափոխմանը, որը նպատակ ունի՝
1. Կանխելու չափից մեծ ֆինանսականացումը, հավանաբար չեղարկելով ազատականացման ուղղությամբ նախկինում ձեռնարկված որոշ ջանքերը, որոնք հանգեցրել են կապիտալի անսահմանափակ ավելացման,
2. Հզորացնելու արդյունաբերական արտադրական կարողությունները, մասնավորապես՝ համաշխարհային մատակարարման շղթայի խիստ կարևոր կետերում,
3. Ընտրողաբար բացելու տնտեսությունը՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման միջև հավասարակշռություն հաստատելու համար։
Այսպիսի ռազմավարական ընտրությունների պարագայում ավանդական խթանման միջոցների հեռանկարը, որոնց շուկաները սովորաբար նախապատվություն են տալիս, կարծես թե սահմանափակ է։ Փոխարենը հավանական է, որ Չինաստանը պահպանի չափավոր հարկաբյուջետային պակասուրդ՝ հատկապես շեշտադրելով հարկաբյուջետային կարգապահությունը, որը փոխլրացվում է դրամավարկային քաղաքականության աստիճանական մեղմացմամբ։ Քաղաքականությունները հավանաբար կդառնան գնաճը ճնշող ուժ՝ ապահովելով զգուշավոր քննադատություն։
Աղբյուրը՝ ՓՏՆԸ, Ամունդի ներդրումային ինստիտուտ։ Գլոբալ հարավը լայն առումով ներառում է Աֆրիկան, Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը, Ասիան՝ բացառությամբ Իսրայելի, և Հարավային Կորեան ու Օվկիանիան՝ բացառությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի։ Տվյալները 2024 թվականի հուլիսի դրությամբ են։
Միայն պրոֆեսիոնալ ներդրողների համար նախատեսված մարքեթինգի վերաբերյալ նյութեր
ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ
ՍՑԵՆԱՐՆԵՐ ԵՎ ՌԻՍԿԵՐ
Աղբյուրը՝ Ամունդի ներդրումային ինստիտուտ, 2024 թվականի հուլիսի 16-ի դրությամբ ԶՇ՝ զարգացած շուկաներ։ ՆՇ՝ նորաստեղծ շուկաներ։ ԿԲ՝ կենտրոնական բանկեր։ USD՝ ԱՄՆ դոլար։ ԳՊԳԱ՝ գնաճից պաշտպանված գանձապետական արժեթղթեր։ ԱԱՇ՝ արտարժույթի շուկաներ։
Միայն պրոֆեսիոնալ ներդրողների համար նախատեսված մարքեթինգի վերաբերյալ նյութեր
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սույն փաստաթուղթն ունի միայն տեղեկատվական նպատակներ:
Սույն փաստաթուղթը վաճառքի առաջարկ, գնման առաջարկի հրավեր կամ որևէ արժեթղթի կամ որևէ այլ պրոդուկտի կամ ծառայության առաջարկություն չէ։ Ցանկացած արժեթուղթ, պրոդուկտ կամ ծառայություն, որին հղում է կատարվում, չի կարող Ձեր պետությունում համապատասխան մարմնում գրանցվել վաճառքի համար և չի կարող Ձեր պետությունում կարգավորվել կամ վերահսկվել որևէ պետական կամ համանման մարմնի կողմից։
Սույն փաստաթղթում պարունակվող ցանկացած տեղեկություն կարող է օգտագործվել միայն Ձեր ներքին օգտագործման համար, չի կարող վերարտադրվել կամ վերատարածվել որևէ ձևով և չի կարող օգտագործվել որպես որևէ ֆինանսական գործիքի կամ պրոդուկտի կամ գործակցի հիմք կամ դրա բաղադրիչ։
Ավելին, սույն փաստաթղթում պարունակվող ոչինչ նախատեսված չէ հարկային, իրավական կամ ներդրումային խորհրդատվություն տրամադրելու համար։
Եթե այլ բան նշված չէ, ապա սույն փաստաթղթում պարունակվող բոլոր տեղեկություններն ստացված են «Ամունդի ասեթ մենեջմենթ ԷսԱԷս» ընկերությունից և 2024 թվականի հուլիսի 24-ի դրությամբ են։ Դիվերսիֆիկացիան եկամուտ չի երաշխավորում կամ չի պաշտպանում կորստից։ Սույն փաստաթուղթը տրամադրվել է «այնպես, ինչպես կա» հիմքով, և սույն տեղեկություններն օգտագործողն ստանձնում է սույն տեղեկությունների ցանկացած օգտագործման բոլոր ռիսկերը։ Պատմական տվյալները և վերլուծությունը չպետք է ընկալվեն որպես որևէ հետագա կատարողականի վերլուծության, կանխատեսման կամ կանխագուշակման մասին նշում կամ երաշխիք։ Շուկայի և շուկայի միտումների վերաբերյալ արտահայտված տեսակետները հեղինակի տեսակետներն են և պարտադիր չէ, որ լինեն «Ամունդի ասեթ մենեջմենթ ԷսԱԷս» ընկերության տեսակետներ ու ցանկացած պահի ենթակա են շուկայի և այլ պայմանների հիման վրա փոփոխության, և չեն կարող լինել հավաստիացումներ առ այն, որ երկրները, շուկաները կամ ոլորտները կհամապատասխանեն ակնկալիքներին։ Սույն տեսակետները պետք չէ հիմք ընդունել որպես ներդրումային խորհրդատվություն, արժեթղթի առաջարկություն կամ «Ամունդի» ընկերության որևէ պրոդուկտի առքուվաճառքի մասին նշում։ Ներդրումը ներառում է ռիսկեր, այդ թվում՝ շուկայական, քաղաքական, իրացվելիության և արժույթի հետ կապված ռիսկեր։
Ավելին, «Ամունդին» որևէ դեպքում չի կրում որևէ պատասխանատվություն դրա հետևանքով առաջացած որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, պատահական, պատժիչ, հետևանքային (այդ թվում, առանց սահմանափակման, կորցրած շահույթի) կամ որևէ այլ վնասի համար։.
Առաջին օգտագործման ամսաթիվը՝ 2025թ մայիսի 9։ Փաստաթուղթ ID՝ 4488269։
Փաստաթուղթը տրամադրվել է «Ամունդի ասեթ մենեջմենթ»՝ «société par actions simplifiée- ԷսԱԷս» ընկերության կողմից, որն ունի €1,143,615,555 կապիտալ ․ Պորտֆելային կառավարիչը կարգավորվում է AMF-ի (Ֆինանսական շուկաների կարգավորող մարմնի) կողմից՝ GP04000036 համարի ներքո․ Գլխավոր գրասենյակ՝ Պաստյուղ ճեմուղի 91-93, Փարիզ 75015, Ֆրանսիա․ 437 574։
Լուսանկարը՝ ©iStock/Getty Images Plus - GibsonPictures